Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրույցել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասին

 Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Նշվում է, որ Նուբար Աֆեյանը Վեհափառ Հայրապետին մանրամասն ներկայացրել է իր ընկերության կատարած մասնագիտական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանք է հայտնել Նուբար Աֆեյանին՝ նրա աշխատանքը համարելով համամարդկային առաքելություն, որը պատիվ կբերի մեր ազգին ու հայրենիքին։

Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին