Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Ինչ պատիժ է նախատեսված ԶԼՄ-ներին արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում

Ազգային ժողովի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումեր կատարելու  և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները ընդունումից հետո հստակեցվել է, թե ինչպիսի պատասխաատվության կարող են ենթարկվել զանգվածային լրատվամիջոցները, եթե չպահպանեն արտակարգ դրության ժամանակ նախատեսված սահմանափակման կանոնները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, մարտի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

«Այս պահի դրությամբ վարչական պատասխանատվության են ենթարկվելու այն լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ դրության ժամանակ լրատվության տարածման կանոնները։ Ընդ որում, որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով։ Բացի այդ, չեն բացառվել նաև այն դեպքերը, երբ, օրինակ՝ լրատվական գործունեություն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկատվություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը, այս դեպքում ևս վրա է հասնելու վարչական պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով»,- ընդգծեց Սարգսյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին