Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը դեմ է բոլոր վարկառուներին վարկային արձակուրդ տրամադրելուն

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ բոլոր այն անձանց, որոնք վարկեր ունեն, վարկային արձակուրդ տրվի կամ մարման տոկոսները չեզոքացվեն, նա նաև դեմ է հարկային արձակուրդի տրամադրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկին:

Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը որոշում ընդունի, որ սոցիալապես խոցելի անձանց, որոնք վարկ ունեն, օրենքի ուժով տրվի վարկային արձակուրդ, քննարկեն տոկոսների սառեցում կամ չեզոքացում:

«Ես ուղիղ ասեմ` դեմ եմ նման որոշումներին` շատ պարզ պատճառով: Իսկ եթե մարդը անպարտաճանաչ գործընկեր է, իր վարկային պարտավորությունները խրոնիկ չի կատարում, ու մենք արձակուրդ ենք տալիս` ասելով մի 2 ամիս էլ մի կատարիր: Երկրորդը` այսօր բնականոն աշխատող մարդկանց, օրինակ նրանց, որոնք դիմակ, ալկոգել կամ սպիրտ են վաճառում, ինչու պետք է վարկային արձակուրդ տալ: Երրորդը` բարեհաջող առևուր իրականացնող մարդկանց, որոնց շահույթներն այս ընթացքում շատացել են, ինչու պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, դրա համար էլ մենք այսօր աջակցության 5 փաթեթ արդեն պատրաստել ենք, մյուս շաբաթ կունենանք կրկին և այսպես շարունակ, որ մարդկանց աջակցենք»,-ասաց Փաշինյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին