Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող հայ մասնագետների խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ, համավարակից խուսափելու համար քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: Փորձառու բժիշկներից կազմված խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները: