Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Պարետի որոշմամբ քաղաքացիները կարող են տնից դուրս գալ խիստ միայն անհրաժեշտության դեպքում

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մարտի 24-ի ժամը 23։00-ից սկսած ՀՀ ողջ տարածքում քաղաքացիները պետք է սահմանափակեն իրենց տեղաշարժը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

«Մարտի 24-ի ժամը 23։00-ից ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում կամ գտնվելու վայրում։ Մեր քաղաքացիները պետք է մնան տանը և տնից չպետք է դուրս գան՝ բացառությամբ որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերի՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով։ Քաղաքացիները կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ։ Կարող են մասնակցել նաև հոգեհանգստի արարողությունների և այցելել խնամքի կարիք ունեցող անձանց։ Բացառիկ դեպքերում քաղաքացիներին թույլատրվելու է բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժությունների կամ հեծանվավարության համար դուրս գալ տնից»,- նշեց Քրմոյանը։

Նա նշեց, որ պարետի որոշմանը կից կա ձևաթուղթ, որը կոչվում է արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ։ Ավինյանի խորհրդականն ընդգծեց, որ տնից դուրս գալուց յուրաքանչյուր քաղաքացի պետք է լրացնի այդ թերթիկը։ Այն տնտեսական գործունեությունը կամ պետական կառավարման աշխատողները, որոնք ունեն տնից դուրս գալու թույլտվություն, նրանք նույնպես պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկը։ Քաղաքացիները ցանկացած դեպքում տնից դուրս գալիս պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ։

«Այս ձևաթղթում քաղաքացին պետք է լրացնի անուն ազգանունը, ելքի ժամը, հասցեն, որտեղից ինքը դուրս է եկել, այցելության հասցեն, ինչպես նաև պետք է նշվի վերադարձի ժամը։ Մարտի 25-ից պարետի հանձնարարությամբ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանը իրավասու է հարցնել, թե ինչ նպատակով է դրսում և ստուգել տեղաշարժի թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Դրա բացակայության դեպքում ոստիկանությունը կարող է կիրառել օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ և պատասխանատվության միջոցներ»,- նշեց Քրմոյանը։

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Մարտի 24-ին ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել ևս 4 քաղաքացի։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին