Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և ընդգծել Սերգեյ Լավրովի մեծ ներդրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա բարձր պորֆեսիոնալիզմը և ծանրակշիռ դերը համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում:

Սերգեյ Լավրովի հետ Արմեն Սարգսյանին կապում են ոչ միայն ներկայիս պաշտոնական, այլև վաղեմի պրոֆեսիոնալ և բարեկամական հարաբերությունները:

Հայաստանի նախագահը Սերգեյ Լավրովին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին