Երեքշաբթի, 17. 03. 2026

spot_img

Արտակարգ դրության օրերին կայացած հուղարկավորություններին պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ամբողջ ընթացքում հանրապետությունում կատարվել է 115 հուղարկավորություն, որոնց ժամանակ պահպանվել է 20 հոգուց ավել չմասնակցելու պարետի ցուցումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ոստիկանությունը պարետից ցուցում է ստացել հսկողություն սահմանել հուղարկավորություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Սերտ համագործակցելով տարածքային ինքնակառավարման մարմինների հետ՝ 12 ժամ առաջ սկսում ենք տեղեկություններ հավաքել այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնք իրականացնում են հուղարկավորություն։ Այնտեղ մենք պահպանում ենք 20 հոգուց ոչ ավել հավաքվելու պարետի պահանջը, որպեսզի կարողանանք բացառել վարակի փոխանցումը»,- նշեց Մհրյանը։

Ոստիկանությունն արտակարգ դրությամբ պայմանավորված ու պարետի ցուցումով` իրազեկող ծանուցումներ է ուղարկել հայաստանյան 1351 տնտեսվարող սուբյեկտի։ ՀՀ ոստիկանապետի տեղակալի խոսքով՝ դրանցից 1133-ը զվարճանքի ու ժամանցի վայրեր են, 126-ը՝ հոգեհանգստի սրահներ։

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին