Երեքշաբթի, 17. 03. 2026

spot_img

Հայաստանում արգելվեց առևտրի կենտրոնների, գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը

Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության պայմաններում արգելվեց առևտրի կենտրոնների, գիշերային ակումբների, պարահրապարակների, խաղատների, բուքմեյքերների, կինոթատրոնների գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման մեջ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործունեության այդ տեսակները արգելվում են մինչև ապրիլի 14-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պետք է  ապահովեն սահմանված միջոցառումների իրականացումը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020թ. մարտի 22-ին՝ ժամը 00:01-ից:

Որոշման հավելվածով սահմանվում են գործունեության հետևյալ տեսակները՝

  1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
  2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
  3. Կինոֆիլմերի ցուցադրում
  4. Խաղատներ
  5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ

ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին