Երեքշաբթի, 17. 03. 2026

spot_img

Աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնել․Բաթոյանն արձագանքել է դեպքերին

ամացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է տեղեկությանը, նշելով, որ նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։

«Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրենքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։ Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»,- գրել է Բաթոյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։

«Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), spetrosyan@hcav.am»,- գրել է Բաթոյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին