Շաբաթ, 31. 05. 2025

spot_img

ԶՈՒ-ում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդությունների ամենացածր ցուցանիշը վերջին 10 տարում

 Զինված ուժերում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումները կտրուկ նվազեցրել են սուր շնչառական հիվանդությունների ցուցանիշը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Դա պայմանավորված է նրանով, որ դրսից ներս, ներսից դուրս շարժը չկա։ Ինֆեկցիոն հիվանդությունները բնորոշ են նրանով, որ մեծ կոլեկտիվներում և փոքր տարածքներում շատ հեշտ տարածվում են։ Արձակուրդների չտրամադրումը, քաղաքացիական անձանց կտրուկ արգելումը, զինվորներին սննդամթերքի ուղարկելը արգելելը և այլ միջոցառումների կտրուկ դադարեցումը բերեց նրան, որ այժմ զինված ուժերում վերջին տասը տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է գրանցվել և հիվանդացության, և ինֆեկցիոն հիվանդությունների առումով»,- ընդգծեց Օհանյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին