Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է

 Հայաստանում կորոնավիրուսով վարակված նոր 7 անձանց կյանքին ևս վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Որևէ լուրջ խնդիր ունեցող կամ կյանքին վտանգ սպառնացող պացիենտ չունենք, հիմնականում չեն ջերմում: Նախ բժիշկների հսկողության տակ են, և երկրորդ՝ նրանց առողջական վիճակն իրոք լավ է»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված մյուս անձաց կյանքին ևս վտանգ չի սպառնում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին