Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով. Փաշինյան

Կառավարությունը զգացմունքային, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը, սովորաբար ծրագրերը գնահատելիս, շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների զգացմունքային ճնշումներին, և իրենք կարող են դրա հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել:

Վարչապետն ընդգծեց, որ բոլոր գրոծողությունների հիմքում պետք է ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու, այլ տնտեսության մրցունակությունը բարձրացնելու գաղափարը:

«Որևէ ծրագիր, որը դա չի անելու, մեզ համար հետաքրքիր չպետք է լինի: Մեզ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ զգացմունքային մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել և որոշակի գնահատում իրականացնել: Ունենք տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբ, որում ներկայացված են կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ մատը պահելու են տնտեսության զրակերակի վրա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն օր խուճապային բովանդակությամբ նամակներ է ստանում: «Կառավարությունը զգացմունքային, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ոլորտներ կան, որոնք մեկ ամսվա ընթացքում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն են դարձել և եթե աջակցության կարիք ունեն աշխարհում իրենց դիրքեր գրավելու առումով, նրանց ևս պետք է աջակցել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին