Չորեքշաբթի, 14. 05. 2025

spot_img

«Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ️». բժիշկների կոչը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկները հանդես են եկել կոչով: Հիվանդանոցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակվել է բժիշկների լուսանկարները, որոնք բնակիչներին կոչ են անում մնալ տանը:

«Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ: Առողջ եղեք: Սիրով` ՆորքԻԿՀ»,-ասված է գրառման մեջ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին