Կիրակի, 01. 06. 2025

spot_img

«Հայաստան» հիմնադրամը նախաձեռնում է համահայկական դրամահավաք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

 «Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ձեռնարկում է դրամահավաք։ Ինչպս հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնադրամն այդ մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։  Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։

ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում  ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես  էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար անհրաժեշտ քայլերի մասին։

Մեր բուժաշխատողները ևս, վտանգելով սեփական կյանքը, անձնվիրաբար  և ջանասիրաբար աշխատում են պացիենտներին օգնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։   

Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այդ իսկ պատճառով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին