Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 110-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ»,- գրել է Նիկողոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս պահին մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին