Չորեքշաբթի, 04. 03. 2026

spot_img

Ազգի հոգևոր առաջնորդի հասցեին նման կեղծ լուրերի տարածումը միայն ահագնացնում է տագնապի և խուճապի մթնոլորտը. պարզաբանում

Կոչ ենք անում լրատվամիջոցներին և հարգելի լրագրողներին ապավինել իրենց մասնագիտական որակներին և չտրվել գայթակղությունների։

 Մարտի 16-ին «Սիվիլնեթը», հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այս իրավիճակից ելնելով, լքել է երկիրը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Հայոց Եկեղեցու զավակների մոտ, նաև հրճվանք Հայոց Եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում:

 Նույն օրը երեկոյան լրատվամիջոցի տնօրինությանը մեր հեռախոսազրույցների ընթացքում տրված լուսաբանությունների արդյունքում հեռացվեց կայքի վրա զետեղված նյութը, սակայն, ցավոք, պահպանվեց յութուբյան տեսանյութը, որը և ակտիվորեն չարամտորեն սկսեց տարածվել հատկապես ռուսահայ մի կայքի կողմից, որն ակնհայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում եկեղեցականության և Եկեղեցու հանդեպ:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները, որոնց մի մասի վերաբերյալ Վեհափառ Հայրապետն արդեն իսկ հանդես է եկել ժողովրդին ուղղված հորդորով: Այսօր էլ Նորին Սրբությունը ունի ծրագրված աշխատանքային հանդիպումներ և տարբեր հարցերի շուրջ խորհրդակցություններ:

 Կարծում եմ, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, հետևելով ՀՀ կառավարության որոշմանը, պետք է ականջալուր լինել միայն պաշտոնական լրահոսին: Ազգի հոգևոր առաջնորդի հասցեին նման կեղծ լուրերի տարածումը միայն ահագնացնում է տագնապի և խուճապի մթնոլորտը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին