Երեքշաբթի, 03. 03. 2026

spot_img

Որոշվել է արգելել 16 երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ մարտի 17-ին որոշվել է արգելել աշխարհի 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:  Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական համակարգից։

Այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն 3. Հարավային Կորեա 4. Ճապոնիա 5. Իտալիա 6. Իսպանիա 7. Ֆրանսիա 8. Գերմանիա 9. Շվեյցարիա 10. Դանիա 11. Ավստրիա 12. Բելգիա 13. Նորվեգիա 14. Շվեդիա 15. Նիդերլանդներ 16. Միացյալ Թագավորություն

«Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։ Բացի այդ, օտարերկրյա ուղղություններից վերադարձող բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14 օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին