Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ունենք կորոնավիրուսի ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
«ԹԱՐՄԱՑՈՒՄ 22:00, 16.03.2020թ.
Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց»,- գրել է նախարարը:






