Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

ՌԴ կառավարությունն առաջարկում է սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկրի տարածք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում։

Նախագծի համաձայն՝ սահմանափակումները չեն տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների աշխատակիցների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, նավերի և ինքնաթիռների անձնակազմերի, միջազգային երկաթուղային հաղորդակցության բրիգադների, Ռուսաստանում մշտապես բնակվող անձանց և հարազատների հուղարկավորության արարողությանը շտապող քաղաքացիների վրա։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին