Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. ԿԸՀ-ն չի հետաձգելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները

«168 ժամ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որ վաղվանից՝ մարտի 14-ից, կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունների վերապատրաստման դասընթացները։

168.am–ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե  հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները չեղարկելո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց եւ կազմակերպելուց՝ կորոնավիրուսով պայմանավորված։

«Փոքր խմբերով դասընթացներ են լինելու՝ հանձնաժողովի անդամների եւ մասնագետների հետ։ Յուրաքանչյուր օրվա հետաձգում՝ ժամկետների եւ աշխատանքի ծավալով պայմանավորված, կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հետագայում պարզապես հնարավոր չի լինի վերականգնել։ Փոքր խմբերով այս դասընթացներն իրականացվելու են՝ որպես նախապատրաստական աշխատանքներ»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։

Հարցին՝ վտանգներ չե՞ն տեսնում, որ չեն հետաձգում դասընթացները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, վտանգներ չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված՝ արդեն հետաձգվել են մի շարք միջոցառումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին