Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն այցելել է Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններ

ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը մարտի 9-ից 13-ը հերթական այցով եղել է Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ռազմակրթական  ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները:

Կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում և ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՌՈՒՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խոհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական ղեկավար, Կանադայի ԶՈՒ պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն ներկայացրել է «Որոշումների կայացման գործընթացը ռազմավարական մակարդակում», «Համատեղ ցամաքային գործողություններ» և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով կենսափիլիսոփայությունը արևմտյան զինված ուժերում» թեմաներով բանախոսություններ:

Խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են այցի արդյունքները, քննարկվել են ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվեցին հետագա փոխգործակցության ուղիները:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին