Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Սեյրան Օհանյանն անդրադարձել է անորակ սպառազինություն գնելու Փաշինյանի հայտարարությանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Իմ ղեկավարության ժամանակ չէր կարող լիներ նման դեպք, որ այդքան մեծ գումարի սպառազինություն բերվեր, եւ դա լիներ անորակ»- թերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ մասնավորապես նշել էր. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են, զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է, ընդամենը մետաղի ջարդոն։ Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: Եվ, ահա, այս աղմկալի հայտարարությունից հետո օրաթերթը մեկնաբանություն էր խնդրել նախկին նախարարից:

«Ես այդ տեղեկությունը կարող եմ մեկնաբանել այն դեպքում, եթե իմանամ՝ ինչ սպառազինություն է, ինչ պայմաններում է ձեռք բերվել, երբ եւ որ վարչությունն է ներկրել:

Զինված ուժերի զարգացման պլանը կազմվում է նախարարության եւ գլխավոր շտաբի կողմից, որին մասնակցություն ունեն մասնագիտացված վարչություններ, որոնց մեջ կան մասնագետներ, ովքեր լավ տիրապետում են սպառազինությանը, կարող են մասնակցել փորձարկումներին, ասել՝ սարքին է, թե սաքրին չէ: Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանի կամ այլ նախագահի ժամանակահատվածում երբեւիցե որեւէ մեկը միտումնավոր կցանկանար խնդիր ունենալ սպառազինության հետ», – հայտարարեց Օհանյանը:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ անորակ սպառազինությունը գնվել է Օհանյանի պաշտոնավարումից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին