Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Կուրթանցի երիտասարդն ու ներողության պատմությունը

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից, որի հետ չափազանց կոպիտ էր խոսել՝ արժանանալով հանրության մեծ մասի սուր քննադատությանը: Ասել, որ այս ներողությունն անսպասելի էր, նշանակում է լինել անհույս միամիտ: Յուրաքանչյուր նախընտրական շրջան, յուրաքանչյուր քարոզչական մրցավազք (թեկուզ ոչ նախընտրական) իր նրբերանգներն ունի: 

Ներողությունն ակնկալվում էր, ինչին պետք է հետեւեին սոցցանցային հիացական, պաշտամունքային գրառումները, թե՝ տեսեք՝ ինչ ղեկավար ունենք, ինչ է տվել մեզ հեղափոխությունը, մի՞թե նախկինում որեւէ ղեկավար ներողություն կխնդրեր եւ այլն… Զուգահեռ սպասվում էր նաեւ այդ երիտասարդի խնդրի լուծում:

 Այդպես էլ եղավ: Ու լավ է, որ այդպես եղավ, բացառությամբ քարոզչական հնարքների, հատկապես տեսախցիկների առջեւ հավատարմության երդում «ստանալու»:

Խնդիրն այլ է ու մի քանի ենթաշերտերով: Նախ՝ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը «արժանապատիվ քաղաքացիներին» է մեղադրում աղքատ լինելու, վատ ապրելու համար: Երկրորդ՝ այս երիտասարդը, մեղմ ասած, միակը չէ մեր երկրում, որ նման վիճակում է: Այո, դրա համար ներկա իշխանությունները չեն մեղավոր, սակայն այդպես նվաստացնելու ճանապարհով հարցը լուծելն ու երկրպագություն ստանալը քիչ է ասել, թե գեղեցիկ չէ: Իսկ ի՞նչ անեն մյուսները, որոնք չեն հայտնվել նման ուշադրության կենտրոնում: Այս հարցի պատասխանը չկա:

Ամեն դեպքում, սխալն ընդունելը գովելի է, ներողություն խնդրելն՝ առավել եւս: Բայց շատ ավելի գովելի կլինի, եթե հարցը պարզապես չհասնի ներողության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին