Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Հռոմի պապը պատմության մեջ առաջին անգամ ընդհանուր ունկնդրություն Է անցկացրել տեսահեռարձակմամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 11-ին Վատիկանում պատմության մեջ առաջին անգամ ավանդական ընդհանուր ունկնդրությունն անցկացրել Է Համացանցում ուղիղ հեռարձակման միջոցով՝ կորոնավիրուսով վարակման վտանգի կանխման նպատակով:, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը Առաքելական պալատի գրադարանից քահանայապետի ելույթի տեսահեռարձակումը վարել Է Սուրբ աթոռի Vatican News տեղեկատվական պորտալը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը զորակցություն Է հայտնել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում բոլոր հիվանդացածներին եւ սրտանց շնորհակալություն Է հայտնել բոլոր բժիշկներին, ամբողջ բժշկական անձնակազմին, ինչպես նաեւ կամավորներին, որոնք այդքան ծանր պահին օգնում են մարդկանց պայքարելու հիվանդության դեմ: Միաժամանակ Ֆրանցիսկոս պապը վերստին առանձնահատուկ ուշադրություն Է հրավիրել Սիրիայի զինված հակամարտության ծանր հետեւանքների վրա: «ՉԷի ցանկանա, որ այդ ցավը, այդ համաճարակը մեզ հարկադրեր մոռանալ դժբախտ սիրիացիներին, որոնք տառապում են Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանին»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին