Ուրբաթ, 06. 02. 2026

spot_img

Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 59-ի

Կորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք են գրանցել Լիբանանում, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 59-ի: Այդ մասին գրում Է NNA լիբանանյան ազգային գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալիդ Օմարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ նոր դեպքերը հաստատվել են մարտի 11-ին Բեյրութի երկու հիվանդանոցներում՝ յուրաքանչյուրում չորսական: Մարտի 10-ին հաղորդվել Էր Լիբանանի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու մահվան առաջին դեպքի մասին: Անցած շաբաթ իշխանությունները կարգադրել են փակել կինոթատրոնները, թանգարանները, մարզասրահները եւ չեղարկել խորհրդաժողովները երկրում կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար: Նույն պատճառով չեղարկվել են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին