Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Սի Ծինպինը հերոսներ է համարել կորոնավիրուսի պատճառով արգելափակված Ուհանի բնակիչներին

 ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը, որը տեսչական ուղեւորությամբ ժամանել Է կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինի ենթարկված Ուհան քաղաք, հերոսներ Է համարել քաղաքի բնակիչներին եւ ամբողջ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անձուրացության եւ համաճարակի դեմ պայքարում ներդրած ավանդի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց Ուհանի բնակիչների զոհաբերությունների, անձնուրացության, հաստատակամության ու ջանքերի շնորհիվ մենք այսօր դրական փոփոխություններ ունենք համաճարակաբանական իրավիճակում: Ուհանն արժանի Է այն բանին, որ կոչվի հերոս քաղաք, Ուհանի բնակիչներն արժանի են այն բանին, որ կոչվեն հերոսներ»,-հայտարարել Է Սի Ծինպինը, որի խոսքը մեջբերել Է «Սինհուա» գործակալությունը:

«Ամբողջ կուսակցությունն ու երկրի բազմազգ ժողովուրդը հուզված ու հիացած են ձեզանով: Ամբողջ կուսակցությունն ու ժողովուրդը շնորհակալ են Ուհանի բնակիչներին»,-ասել Է Սի Ծինպինը: Ուհան քաղաքը հունվարի 23-ից փաստորեն մեկուսացված Է կորոնավիրուսի բռնկման պատճառով: ՉԺՀ-ի նախագահը մարտի 10-ին ժամանել Է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոն՝ Չինաստանի Հուբեյի նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաք: Ուղեւորության նպատակը «համաճարակի հաղթահարման աշխատանքների ստուգումն Է Հուբեյում եւ, մասնավորապես, Ուհանում»:

Չինաստանի ղեկավարը մտադիր Է հանդիպել «վարակի դեմ պայքարի առաջնագծին աշխատող բժիշկների, չինական բանակի զինծառայողների, հանրային անվտանգության ոլորտի աշխատողների, ստորին շղթային կադրային աշխատողների, կամավորների ու հիվանդների, բնակչության հետ»: Բոլոր այն ժամանակավոր հոսպիտալները, որոնք Ուհանում կազմակերպվել Էին կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդներին ընդունելու համար, փակվել են պացիենտների դուրս գրվելուց հետո:

«Մարտի տասին կայացել Է Ուհանի մարզադաշտի «Ուչան» ժամանակավոր հոսպիտալի փակման արարողությունը: Ուհանի բոլոր ժամանակավոր հոսպիտալների թվում «Ուչանը» վերջինն Է անցել հանգստի ռեժիմի: Այսօր պացիենտների վերջին խումբն ամբողջությամբ դուրս Է գրվելու»,-գրում Է ThePaper.cn. հրատարակությունը:

Չինաստանում, այդ թվում՝ համաճարակի օջախում՝ Հուբեյի նահանգում, համաճարակաբանական իրավիճակը վերջին ժամանակներս բարելավվում Է:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, անցած 24 ժամվա ընթացքում Հուբեյի նահանգում՝ համաճարակի օջախում վարակման 17 դեպք Է հաստատվել (բոլոր 17-ն Էլ Ուհան քաղաքում), դուրս Է գրվել 1152 մարդ (896-ը՝ Ուհանում), գրանցված Է մահվան 17 դեպք (16-ը՝ Ուհանում): Համաճարակի սկսվելուց ի վեր նահանգում հայտնաբերվել են արդեն վարակման 67 հազար 760 դեպք (49 հազար 965-ը՝ Ուհանում), դրա հետ մեկտեղ արդեն 47 հազար 585 պացիենտներ ապաքինվել են, 3024 մարդ մահացել Է (2404-ը՝ Ուհանում): Ներկա դրությամբ նահանգում հիվանդ Է 17 հազար 151 մարդ, նրանցից 4701-ը գտնվում են ծանր վիճակում: COVID-19 հիվանդությունը հարուցող կորոնավիրուսը կարող Է փակ հարկաբաժնում՝ օդում պահպանվել առնվազն 30 րոպե եւ տեղաշարժվել մինչեւ 4,5 մետր: Դա ավելին Է, քան այն «անվտանգ տարածությունը», որը հանձնարարված Է ամբողջ աշխարհի առողջապահության մարմինների կողմից (2 մետր): Այդ մասին ասված Է խումբ չինացի համաճարակաբանների կողմից անցկացված հետազոտության մեջ: Դրա արդյունքների մասին մարտի 10-ին հայտնել Է South China Morning Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսը կարող Է մի քանի օր պահպանվել այն իրերի մակերեւույթին, որտեղ նստել են հազալիս կամ փռշտալիս շնչուղիներից արտազատված կաթիլները: Ընդ որում՝ այն ժամանակը, որի ընթացքում ինֆեկցիան շարունակում Է գոյատեւել արտաքին միջավայրում, կախված Է ջարմաստիճանից եւ նյութի տեսակից: Օրինակ, ըստ Ցելսիուսի 37 աստիճանի պայմաններում վիրուսը կարող Է երկուսից մինչեւ երեք օր ակտիվ մնալ ապակու, գործվածքի, մետաղի, պլաստմասսայի կամ թղթի մակերեւույթին: Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում Է 5,1 օր. 11,5 օրվա ընթացքում ախտանշանները դրսեւորվում են հիվանդացածների 97,5 տոկոսի մոտ: Ուստի 14 օր տեւողությամբ կարանտինը գիտնականները համարում են միանգամայն հիմնավորված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին