Երկուշաբթի, 02. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

Օրաթերթի տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության:

Թերթի հասած տեղեկություններով` ՀՔԾ-ում վերջինիս հարցաքննությունը կապված է իր դեմ հարուցված կաշառքի քրեական գործի հետ:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: Օրաթերթի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով, իբր, գնելու նպատակով եւ գումարը մեքենայում է թողել:

Նշենք, որ նախաքննական մարմինը չի բացառում, որ Լյովա Բաղդասարյանը հարցաքննության հրավիրվի Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով: Իսկ, ահա, այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին