Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել Է Նովրուզի տոնակատարությունը

Ադրբեջանի կառավարությունը չեղարկել Է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները: Այդ մասին հայտնել Է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Շտաբը որոշել Է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:

Նովրուզն Ադրբեջանում նշվում Է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-ից մինչեւ 27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:

Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել Է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 11-ի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին