ԱՄՆ-ի ֆոնդային շուկայում սակարկությունները հիմնական գնանշումների անկումով են սկսվել նավթի արժեքի զգալի նվազման եւ նոր կրոնավիրուսի տարածման հետ կապված երկյուղների պայմաններում: Այդ մասին վկայում են առեւտրական հարթակի կայքում զետեղված տվյալները, տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը:
Առեւտրաշրջանի սկսվելուց հետո առաջին րոպեներին Dow Jones ամերիկյան արդյունաբերական ինդեքսն ընկել Է 6,91 տոկոսով կամ 1786,88 կետով եւ կանգ առել 24077,9 կետի նշագծին: S&P 500 ինդեքսը, որը ներառում Է ԱՄՆ-ի շուկայի 500 ամենախոշոր ընկերությունները, կորցրել Է 198,34 կետ (6,67 տոկոս) եւ հայտնվել 2774,03 կետի նշագծին: Nasdaq Էլեկտրոնային բորսայի ինդեքսը կրճատվել Է 615,75 կետով (7,15 տոկոս)՝ մինչեւ 7959,87 կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






