Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակը, ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում:

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին»,-ասված է հայտարարությունում:  

Միաժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ armitalyembassy@mfa.am:

Նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ armitalyembassy@mfa.am:

Իտալիան Չինաստանից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում կորոնավիրուսից մահացածների քանակով. այստեղ կորոնավիրուսի  հարուցած հիվանդությունը կամ դրա հետեւանքները խլել են 366 մարդու կյանք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին