Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում. Դոնալդ Տուսկը` վարչապետ Փաշինյանին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով վարչապետին` Դոնալդ Տուսկը նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»:  Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար` նշելով. «Բարձր ենք գնահատում Ձեր դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում ևս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը:

Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող հետևողական գործընթացների շուրջ:

ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին