Ուրբաթ, 13. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Արդիական եւ ուսանելի դիտարկումներ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

 «Վաստակաշատ պատմաբան Ա. Տեր-Ղեւոնդյանն իր աշխատություններից մեկում հայոց պետականության աստիճանական թուլացման, իսկ ավելի ուշ պետականության կորստի հիմնական պատճառներին անդրադառնալով, հետեւյալ եզրակացությունն է անում՝ հայկական պետականության բացակայության եւ տնտեսական անկման ու կեղեքումների, կրոնական հալածանքներիի պայմաններում առաջացած գաղթականությունը, որը զանգվածային դարձավ սելջուկյան աղետալի արշավանքներից հետո:

Դարձյալ պետականության բացակայության պայմաններում՝ մահմեդական ամիրայությունների հաստատումը Հայաստանի տարբեր գավառներում, որն սկսվեց VIII դարի վերջին, սակայն խիստ լուրջ վտանգ դարձավ XI դարի վերջից, երբ հաստատվեցին սելջուկյան վայրագ ամիրայությունները: Հայաստանի խիստ աննպաստ աշխարհագրական դիրքը, որի բացասական ազդեցությունն առավել մեծ չափով զգացվեց XI դարից հետո, նախորդ երկու ազդակների առկայության պայմաններում:

Ա. Տեր-Ղեւոնդյանի այս դիտարկումները խիստ արդիական են ու ուսանելի նաեւ ներկայում: Անցյալ դարերի մեր պատմությունը հուշում է, որ էթնիկ տարրի առկայությունը մեծապես պայմանավորում է տվյալ հողի, տարածքի պատկանելությունը: Դա տեսանելի է նաեւ Արցախի ու Նախիջեւանի օրինակներով: Արցախն այսօր մերն է, քանի որ այդտեղ բնակվում են հայեր, իսկ Նախիջեւանը Ադրբեջանի կազմում է, քանի որ Ադրբեջանը ժամանակին կարողացավ խաղաղ պայմաններում հայաթափ անել այն ու վերացնել Նախիջեւանի ինքնավար մարզի՝ անկախություն ձեռք բերելու վտանգը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին