Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Արցախում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար իրականացվում են համալիր միջոցառումներ

Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ  մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝  սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:

Այս պահի դրությամբ ևս երկու կասկածելի դեպքի փորձանմուշ  ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում:

Խնդրում ենք վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Կառավարությունը շարունակում է իրականացնել արդյունավետ և կանխարգելիչ միջոցառումներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին