Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Արման Թաթոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Հանդիպմանը քննարկվել է ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն ու կանխարգելումը, փակ հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը և Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում:

Առանձին անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների իրավունքներին, զինված ուժերում կանանց դերի բարձրացմանը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության գործընկերությամբ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը:

Հանդիպմանը քննարկվել են կանանց ու երեխաների իրավունքներին, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, հասարակությունում կանանց շարունակական ներգրվամանը վերաբերող հարցեր:

Քննարկվել է նաև սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Գլխավոր քարտուղարը կարևորել է Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և բարձր գնահատել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ու երկրի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին