Սիրիական ռազմական ինքնաթիռը մարտի 3-ին խոցվել Է թուրքական ռազմաօդային ուժերի «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Իդլիբի նահանգի Մաարեթ-Նուուման քաղաքի շրջանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է սիրիական զինվորական մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Երեւանի ժամանակով 13:03-ին) մեր ռազմական ինքնաթիռը, որն Իդլիբի նահանգի հարավում առաջադրանք Էր կատարում ահաբեկչական խմբավորումների դեմ, ենթարկվել Է հրթիռահարվածի, որն արձակվել Է թուրքական ռեժիմի ուժերի ինքնաթիռից, ինչը նրա կործանման Է հանգեցրել Մաարեթ-Նուումանից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում»,-հայտարարել Է աղբյուրը:
Անձնակազմի ճակատագրի մասին տվյալներ առայժմ չկան: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Էր, որ թուրք զինվորականները սիրիական Իդլիբի երկնքում խոցել են Սիրիայի ռազմաօդային ուժերի L-39 ինքնաթիռը: