Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Լատվիայում զինավարժանքներ են սկսվել ՆԱՏՕ-ի 2,5 հազար զինվորների մասնակցությամբ

Լատվիայում մարտի 2-ին մեկնարկել են «Բյուրեղապակե նետ 2020» միջազգային զինավարժանքները՝ ՆԱՏՕ-ի շուրջ 2,5 հազար զինվորների մասնակցությամբ: Զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ մարտի 13-ը, կմշակվեն հանրապետության եւ դաշնակիցների զինված ուժերի համագործակցությունը եւ փոխհամատեղելիությունը: Այդ մասին հայտնել Է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության տվյալներով՝ զինավարժանքներն անցկացվում են Ադաժի զորավարժարանում եւ հարակից տարածքում: «Բյուրեղապակե նետ 2020» զորավարժությունների նպատակն Է Լատվիայում ՆԱՏՕ-ի ընդլանված ներկայության մարտական խմբի հավաստագրումը»,- հայտնել են նախարարությունում: «Զինավարժանքներին կմասնակցեն շուրջ 2,5 հազար զինծառայողներ Ալբանիայից, Չեխիայից, Դանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Չեռնոգորիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից եւ Իսպանիայից»,- նշում են պաշտպանական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին