Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Ֆրանսիայի առողջապահության նախարարը հորդորել է չհամբուրվել և զերծ մնալ ձեռքսեղմումներից

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հորդորել է երկրի քաղաքացիներին կրճատել ֆիզիկական շփումները, չհամբուրվել և զերծ մնալ ձեռքսեղմումներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, պաշտոնյան կորոնավիրուսի վտանգից ելնելով, դեմ է արտահայտվել այտ համբուրելու ֆրանսիական ավանդույթին: «Առաջարկվում է ֆիզիկական սոցիալական կապի կրճատում: Սա ներառում է նաև համբույրը»,- լրագրողներին ասել է Վերանը: Նա նաև նշել է, որ մարդիկ պետք է խուսափեն ձեռքսեղմումներից:

Մարտի 1-ին, երբ Հայաստանում հայտնաբերվեց նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրատապ ասուլիս էր հրավիրել և նույնպես խորհուրդ տվել դադարեցնել համբուրելով բարևելը: «Խորհուրդ եմ տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, անհնարինության դեպքում՝ կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակները: Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասել էր Արսեն Թորոսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին