Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տնօրեն Զիյադ Հարֆուշն ընդունել է Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, գործակալությունները պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու համագործակցությունը մեդիա ոլորտում: Հանդիպմանը քննարկվել են երկու լրատվամիջոցների համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Գործակալությունների ղեկավարները խոսել են տեխնոլոգիական միջոցների, սոցիալական մեդիայի զարգացման ու մեդիայի վրա դրա ազդեցության մասին:
Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագրի ստորագրման ուղիներին: