Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Լավրովն Անկարային ցավակցություն Է հայտնել Սիրիայում զինվորականների զոհվելու կապակցությամբ

Մոսկվան Անկարային ցավակցություն Է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցավակցություն ենք հայտնում եւ, կրկնում եմ մեկ անգամ եւս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թուրք զինվորականների անվտանգությունը, որոնք Իդլիբի գոտում ապահովում են ապաԷսկալացիայի ռեժիմը, ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել Է Լավրովը մամուլի ասուլիսում: Իդլիբում իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի վրա:

Սիրիայի բանակը պատասխան կրակ Է բացել: Գնդակոծման են ենթարկվել այդ թվում թուրք զինվորականները, որոնք, ՌԴ-ի պաշտպանության նախարարության տեղեկավտությամբ՝ չպետք Է գտնվեին այնտեղ: Դրա հետեւանքով զոհվել Է Թուրքիայի բանակի 33 զինծառայող, վիրավորվել Է ավելի քան 30 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին