Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Աղոթք Ծիծեռնակաբերդում Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով (նկարներ)

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պետական այրերի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցի առիթով:

 Ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի,  ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ աղոթք բարձրացրեց Սումգայիթում զոհվածների հոգիների հանգստության համար, ապա ծաղիկներ դրեց նրանց հիշատակին կանգնեցված խաչքարերի առջև:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին