Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն

Դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին հարցումը «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի հետ, բայց որ այն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունն ակնհայտորեն թիրախավորել է Եկեղեցին՝ ակնհայտ է։

Արևմտյան որոշակի ֆոնդերից սնվող կառույցը կա՛մ պատկերացում չունի Եկեղեցու և նրա գործունեության մասին, կա՛մ էլ «հետազոտություն» անողներն ունեն աշխարհընկալման խնդիր՝ իրենց վերագրումների մեջ դիտարկելով Եկեղեցին պետական հաստատությունների շարքում, որտեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր։

Կենտրոնի տնօրեն տիկին Սոնա Այվազյանի ընդհանրացումներն ու, կարծում եմ, անձնական ենթադրությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում և այլ կերպ հնարավոր չէ դրանք որակել, քան զրպարտություն և անգիտություն։

Արդյունքում՝ անհիմն հաստատումներ Եկեղեցու «փակ և անվերահսկելի կառույց» լինելու, «հարկեր չվճարելու» և «ամենակոռումպացված» (կասկածում եմ՝ թե այդ բառի բովանդակությունն Եկեղեցու պարագային ընկալում է հեղինակը) լինելու, հավաքագրվող գումարների համար «հաշվետու չլինելու», «գույքագրման», «21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու» անհրաժեշտության մասին։

Հարկ եմ համարում շփոթության մեջ հայտնված ընթերցողներին մատուցել իրականությունը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի աշխարհասփյուռ թեմեր, հովվություններ ու ծուխեր, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը իր բոլոր երեսներով թե՛ սահմանվում և թե՛ վերահսկվում է պատկան եկեղեցական վարչական կառույցների և ժողովական (ներկայացուցչական) մարմինների կողմից, բոլոր երկրներում Հայոց Եկեղեցին վճարում է պետությունների կողմից պահանջվող հարկատեսակները և նույն պետությունների կողմից ազատվում որոշներից, բոլոր եկեղեցական կառույցները հաշվետու են իրենց ղեկավար մարմիններին և իրենց գործունեությանը նպաստող բարերարներին և կամ տրատու անդամներին։

Ինչ վերաբերում է Եկեղեցին 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը, ապա Հայոց Եկեղեցին իր 1700-ամյա գոյությամբ բոլոր ժամանակներին համահունչ է իրականացրել իր հոգևոր և ազգային առաքելությունը։ Այս կապակցությամբ ուրախ կլինենք լսելու կառուցողական առաջարկներ։

Վահրամ քահանա Մելիքյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին