Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Նախարարի խոսքով` բուհերն ու դպրոցները ներգրավված չեն լինելու հանրաքվեի քարոզարշավին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին բուհերի ու դպրոցների ներգրավվածություն չի լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Երկու օրինակ ունեք ընտրությունների, որ որևէ բուհ և դպրոց քարոզարշավին չի մասնակցել: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու է, սակայն գրաֆիկը դեռ չի հստակեցրել, իսկ նախարարությունում զբաղվածությունը մեծ է:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումըՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ինՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին