Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսի ռիսկի առումով գնահատվել են հիվանդանոցների կարողությունները. տրվել են ցուցումներ

ՀՀ առողջապահությունը գնահատել է, թե բժշկական կազմակերպությունների  ինչ կարողություններ ունեն, որքանով են պատրաստ  կորոնավիրուսի հնարավոր ներթափանցմանը. բուժհիմնարկներին տրվել են ցուցումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«ԱՀԿ-ից կողմից տրված մեթոդական ուղեցույցներ են մշակվել, թարգմանվել, տեղայնացվել և տրվել բոլոր ԲԿ-ներին: Մենք նաև գնահատել ենք  բժշկական կազմակերպությունների կարողությունները, թե ինչքանով են պատրաստ, ինչ հագեցվածություն ունեն: Կարողությունները ամբողջովին գնահատված են, և համապատասխան բացերը լրացնելու համար նախարարությունից կա ցուցում: Զբաղվում ենք այդ գործընթացն իրականացնելով»,-ասաց Վանյանը:

Նա պարզաբանեց՝ գնահատումն իրականացրել են այն համատեքստում, որ եթե լինի բռնկում, մեծաթիվ հիվանդներ, ինչ գործողություններ պետք է արվեն: Գնահատվել են, թե որքան համազգեստներ, դիմակներ ունեն և այլն:  «Եթե տեսնում ենք, որ բավարար չէ, լրացնում ենք կարողությունները: Այնպիսի վիճակ չէ, որ խնդիր ունենք: Եթե դեպքեր ունենանք, մենք պատրաստ ենք: Խոսքը բռնկման, համաճարակի մասին է, մենք նայում ենք, որ նաև ամենավտանգավոր դեպքերի զարգացման ժամանակ պատրաստ լինենք հիվանդներին ընդունելու»,-ասաց նա:

Անդրադառնալով դեղատներում պաշտպանիչ դիմակների նկատելի պակասին, որոշ դեպքում դրանց արհեստականորեն բարձրացված գներին՝ Վանյանը  նկատեց՝ դեղատներում դիմակների պակասը վերաբերում է մի շարք երկրների: Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից: Այս խնդիրը հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է: Նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, մոտ 160 հազար հատ ձեռք է բերվել: Եվ հիմա գործընթացներ են տարվում  լրացուցիչ դիմակների քանակ ձեռք բերելու համար: Սակայն դրանք բուժհիմնարկների, այլ ոչ թե մարդկանց սպառման համար են:

Վանյանը շեշտեց՝ ընդունում է, որ դիմակների բացակայությունը խնդիր է, հիմա քննարկում են այդ հարցը, փորձում են լուծումը գտնել: Բուժհիմնարկները պատրաստ են, եթե դեպք լինի, կտրվեն դիմակներ՝ այդ թվում կոնտակտավորներին:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, որտեղ արդեն գրանցվել են կորոնավիրուսով վարկման, ինչպես նաև մահվան դեպքեր: Իսկ Իրանի հետ օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվի ոչ ամբողջական սահմանափակումներ: Սակայն Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին