Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Օմանում

Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alarabiya-ն:

Դեպքերի գրանցումից հետո Օմանն անմիջապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը:

«Երկու օմանցի կանանց մոտ, որոնք վերադարձել են Իրանից, որը պայքարում է Չինաստանի սահմաններից դուրս մահաբեր վիրուսի բռնկման դեմ, ախտորոշվել է կորոնավիրուսը: Նրանք գտնվում են կայուն վիճակում»,- հայտնում է լրատվամիջոցը:

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետիսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

Նիստի ավարտի և դրա արդյունքներով ընդունված որոշումների մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նիստի  արդյունքներով որոշվել է.

  1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
  2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
  3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
  4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
  5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջամբողջացնել տեղեկությունները ԻԻՀում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
  6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշումորը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

«Հարկ եմ համարում արձանագրելոր Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենաՀայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:

Հունվարի 30-ին Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետոԱյդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատըԻտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին