Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Չի բացառվում, որ առաջիկայում Իսպանիան դեսպանատուն բացի Երևանում

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները մտադիր են վերանայել ՀՀ դիվանագիտական քաղաքականության հետ կապված որոշ հարցեր, եւ առաջիկայում հնարավոր է դիվանագիտական նոր հարաբերությունների հաստատման գործընթաց սկսվի։ 

Իսկ մինչ այդ ԱԳՆ-ն լծված է ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների դեսպանատների հարցի կարգավորման որոշ ընթացակարգեր հստակեցնելու գործին: Ըստ այդմ, քննարկվում է ՀՀ-ում հավատարմագրված որոշ երկրների դեսպանների՝ հիմնականում Մոսկվայում գտնվող նստավայրերը տեղափոխել Երևան։ 

Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար չի բացառվում առաջիկայում ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանատան՝ Մոսկվայից Երևան տեղափոխումը, այսինքն՝ փաստացի ԻԹ դեսպանատան բացումը Հայաստանում։ 

Ի դեպ, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։ 

Այս տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանին: «Արդյո՞ք Իսպանիան իր դեսպանությունը կբերի Հայաստան, թե ոչ, ձեզ կարող է ասել իսպանական կողմը, այդ հարցադրումը պետք է Իսպանիայի արտգործնախարարությանը հղեք։ Ես չեմ կարող ասել՝ իրենք այդ հարցը քննարկում են, թե ոչ։ Այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Նաղդալյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին