Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Փորձագետը ՀՀ-ի տնտեսության համար խիստ անհրաժեշտ է համարում վերամշակող արդյունաբերության զարգացումը

Հայաստանը 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցել է էական զարգացում: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, երկրի արտահանման ծավալն աճել է մոտ 10 տոկոսով: ԵԱՏՄ տարածքում, հատկապես դեպի Ռուսաստան, ապրանքների արտահանումն ավելացել է առաջանցիկ արագությամբ՝ մոտ 11 տոկոս:

«Մեր գլխավոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Ներդրումների ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 51.1 տոկոս: Ընդհանուր Հայաստան մտած տրասֆերտների ծավալում Ռուսաստանից եկածը կրկին գերակշռում է՝ 60 տոկոսից ավելին: Ռուսաստանն է շարունակում մնալ մեր արտագնա աշխատուժի գլխավոր երկիրը»,-ասաց նա:

Արամ Սաֆարյանի խոսքով, Ռուսաստանի դերը կարևորվում է նրանով, որ այն Հայաստանի պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան է: Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության համար խիստ անհրաժեշտ է զարգացնել վերամշակող արդյունաբերությունը. «Պատրաստի արտադրանքի արտահանումն է մեզ հնարավորություն տալիս լրջորեն հոգալու մեր սոցիալական կարիքների բավարարումը»:

Փորձագետն առանձնացրեց զբոսաշրջության զարգացման ցուցանիշները՝ նշելով, որ մոտենում ենք զբոսաշրջիկների այցելության տարեկան 2 մլն ցուցանիշին: 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 890 հազար, որի զգալի հատվածը եկել է ՌԴ-ից:

«Զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս ասելու, որ Հայաստանն, այս երեք հսկաների վրա հիմնվելով, կկարողանա զարգացնել իր տնտեսությունը 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխության պահանջներին համահունչ»,-հավելեց Արամ Սաֆարյանը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին