Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Փաշինյանն Արցախի ժողովրդավարական ընտրությունները կայացած պետություն լինելու ապացույց է համարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացման պարագայում աբսուրդ է համարում Ադրբեջանի կազմում Արցախի լինելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
 
«Արցախում միշտ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում, և ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել, դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույց է եղել, որ Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա ընդհանրապես աբսուրդ է: Ընտրություններն այն հարթակն են, որտեղ պետք է տեղի ունենա քննարկում երկրի զարգացման տեսլականի վերաբերյալ, և ժողովուրդը պետք է ազատ կամարտահայտման հնարավորություն ունենա: Մենք մեզ համարում ենք Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորը»,- ասաց Փաշինյանը: 
 
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին