Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

 Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փետրվարի 20-ին Կահիրեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, եգիպտականը` ԵԱՀ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով օգնական Բադր Աբդել Աաթին (Badr Abdel Aati):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես առևտրատնտեսական, կրթական, զբոսաշրջության, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ: «Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՏՄ-ԵԱՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը։ Անդրադարձ կատարվեց Կահիրեում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի կազմակերպմանը վերաբերող նախապատրաստական աշխատանքներին։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, հատկապես ուշադրություն դարձվեց Արևելյան Միջերկրականի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվեց նաև միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը:

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԵԱՀ Ներգաղթի և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարարի, ԵԱՀ Միջազգային համագործակցության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև հայ համայնքի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին