Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Երեք առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում Իդլիբի հետ կապված անհանգստություն են հայտնել բնակչության աղետալի վիճակի, ինչպես նաև հետագա ռազմական գործողությունների ռիսկերի վերաբերյալ: Նրանք պայմանավորվել են, որ ճգնաժամից դուրս գալու համար  պետք է գտնվի քաղաքական լուծում: Այս առումով, նրանք ողջամիտ են համարել մոտ ապագայում համատեղ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է Շտեֆեն Զայբերտը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին