Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը

 ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի  առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են  մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նաև Սահմանադրական փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ:

Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին